ԾՆՆԳՕԳՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» բժշկական կենտրոնը հանդիսանում է Երևան քաղաքում գտնվող լավագույն ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններից մեկը։
Այժմ, հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելու ծրագրին համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, այժմ նաև մեր բժշկական կենտրոնում հուլիսի մեկից կիրականացվեն երեխաների ծննդյան հետ կապված նշված գրանցումները․

  1.  Երեխայի ծննդի պետական գրանցում
  2.  Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում
  3.  Ամուսնության պետական գրանցում

Վստահ ենք այս ծրագրի շնորհիվ կնվազեն նոր մայրացած կանանց հոգսերը՝ զբաղվելու գրանցման հարցերով, և թղթաբանական այլ գործառույթներով։

Շնորհակալ ենք «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» կենտրոնին վստահելու համար։