Ինսուլինի գրիչներն ու դրանց օգտագործելու ձևերը

17 09 2018
Ինսուլինի գրիչներն ու դրանց օգտագործելու ձևերը

Ինսուլինի ներարկման համար նախատեսված գրիչները այսօր մեծ մասսայականություն են վայելում:
Դրանք օգտագործվում են շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց ինսուլին ներարկելու համար և հնարավորություն են տալիս մատակարարել ինսուլինը օրգանիզմ առավել հարմարավետ և ճշգրիտ եղանակով, քան դա արվում է սրվակի և ներարկիչի միջոցով:

Հայտնի են ինսուլինի գրիչների տարբեր բրենդներ, բայց առաջատար են հանդիսանում Toujeo, Lantus, Basaglar.

Ինսուլինի գրիչները ներառում են`
ինսուլինի քարթրիջ
թվային ցուցիչ (նախատեսված է ինսուլինի ներարկվող չափաբաժինը ճիշտ կարգավորելու համար)
մեկանգամյա օգտագործման ասեղ:
Ինսուլինի գրիչները լինում են 2 կատեգորիաների`
մեկանգամյա օգտագործման համար
բազմակի օգտագործման համար:

Ի տարբերություն մեկանգամյա օգտագործման գրիչի, բազմակի օգտագործման տարբերակում տեղադրված քարթրիջը հնարավոր է փոխարինել նորով:

Ինսուլինի գրիչների օգտագործումը հարմարավետ է, սակայն հարկավոր է իմանալ, որ դրանք ոչ բոլոր դեպքերում կարելի է կիրառել, քանի որ.
ինսուլինի ոչ բոլոր տեսակները կարող են օգտագործվել այդ գրիչների միջոցով
դրանցում հնարավոր չէ խառնել 2 տարբեր տեսակի ինսուլիններ
դրանք կարող են օգտագործվել միայն ինքնաներարկման համար
ամեն օգտագործումից ինսուլինի որոշակի քանակության կորուստն անխուսափելի է։

Թվարկված դեպքերում կարող եք ընտրել սրվակով ներարկման տարբերակը, որն առավել մատչելի է:
Հիշեք, որ
Ինսուլինի չբացված և նոր գրիչներն անհրաժեշտ է պահել սառնարանում: Մեկ անգամ բացելուց հետո արդեն կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում` խուսափելով արևի ուղղակի ճառագայթների ներգործությունից: Համաձայն Ամերիկյան Շաքարային Դիաբետի Ասոցիացիայի տվյալների, սենյակային ջերմաստիճանում ինսուլինը կարելի է պահել մոտ 28 օր:
Ինչևէ, դա առավելապես կախված է գրչում եղած ինսուլինի տեսակից: Հետևաբար, միշտ անհրաժեշտ է ստուգել պիտանիության ժամկետը ու հետևել սարքի օգտագործման և այն պահելու հրահանգներին:
Ժամկետանց կամ ոչ ճիշտ պահված ինսուլինը կորցնում է ազդեցության արդյունավետությունը:
Ինսուլինի գրիչներն երբեք չպետք է պահվեն ասեղը վրան հագցված վիճակում, անգամ եթե ասեղը նոր է: Դա կարող է ազդել և' ասեղի ստերիլության վրա, և' ինսուլինի ներարկվող չափաբաժնի վրա:

Այն, թե ինսուլինի գրիչներից որ տեսակը պետք է գնել, անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ:
Բազմակի օգտագործման ինսուլինի գրիչները կծառայեն երկար, եթե դրանք օգտագործվեն ճիշտ և խնամքով:

Մեր հասցեն