Հակաբիոտիկները բուժում են մի հիվանդություն՝ առաջացնելով մյուսը

17 09 2018
Հակաբիոտիկները բուժում են մի հիվանդություն՝ առաջացնելով մյուսը

Ըստ բժիշկների՝ հակաբիոտիկները բուժում են բակտերիալ վարակները: Սակայն միաժամանակ կարող են ունենալ կողմնակի ազդեցություն, որը դառնում է առողջության համար սպառնալիք: Հակաբիոտիկներ օգտագործելիս անհրաժեշտ է պարբերաբար խորհրդակցել բժիշկների հետ, հատկապես այն դեպքում, երբ առկա են անհանգստացնող ախտանշաններ:

Կողմնակի ազդեցություններից ամենատարածվածըմարսողության հետ կապված խնդիրներն են(ստամոքսի խանգարում, փսխում, սրտխառնոց, փքվածություն, փորլուծություն, ցավ ստամոքսի շրջանում, ախորժակի կորուստ):
Սովորաբար դրանք անհետանում են, երբ մարդ դադարում էհակաբիոտիկներօգտագործել:
Մարսողության խնդիրները նվազեցնելու համար հարկավոր է անպայման կարդալ հրահանգները, որոնք նշված են դեղորայքն օգտագործելու ուղեցույցում:

Քանի որ հակաբիոտիկները նախատեսված են վնասակար բակտերիաներից ազատվելու համար, դրանք երբեմն էլ սպանում են «լավ» բակտերիաներին, որոնք պաշտպանում են մարդուն սնկային վարակներից: Սրա հետևանքով՝ հակաբիոտիկներ օգտագործելուց շատերի մոտ զարգանում ենսնկային հիվանդություններ(սեռական օրգաններում, բերանում, կոկորդում):

Հակաբիոտիկների շատ տեսակներ մարդկանց մոտ մաշկային խնդիրներ ու ալերգիաներեն առաջացնում ու մաշկը դարձնում ավելի զգայուն (հատկապես արևի ճառագայթներից):

Մեր հասցեն