«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը հագեցած է ծննդօգնության համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Մանկաբարձական բաժանմունքում պետական պատվերի շրջանակում ծննդաբերներին և ծննդկաններին տրամադրվում է բարձրակարգ ծննդօգնություն, ծննդաբերի ցանկությամբ կազմակերպվում է նաև ծննդաբերություն առանց ցավի: Բաժանմունքը հագեցած է մեկտեղանի և երկտեղանի հիվանդասենյակներով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: