«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը հագեցած է ծննդօգնության համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Մանկաբարձական բաժանմունքում պետական պատվերի շրջանակում ծննդաբերներին և ծննդկաններին տրամադրվում է բարձրակարգ ծննդօգնություն, ծննդաբերի ցանկությամբ կազմակերպվում է նաև ծննդաբերություն առանց ցավի: Բաժանմունքը հագեցած է մեկտեղանի և երկտեղանի հիվանդասենյակներով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են հղիների նախածննդյան հսկողություն և խորհրդատվություն: Կազմակերպվում է գինեկոլոգիական հիվանդությունների ամբուլատոր բուժում և կանանց սքրինինգ: Մեզ մոտ գործում է նաև մայրական դպրոց, նեղ մասնագետներն իրականացնում են հղիների կոնսուլտացիաներ և բուժումներ:

Կենտրոնը կազմակերպում է ցածր, միջին և բարձր ռիսկի հղիների հիվանդությունների ախտորոշում և բուժումՙ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Բաժանմունքը հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, իսկ հիվանդասենյակները ունեն գերազանց նորոգում: