Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի հիմնական խնդիրը բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն տրամադրելն է` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները: Այդ նպատակին են ծառայում կենտրոնի պրոֆեսիոնալ անձնակազմը և տեխնիկական հագեցվածությունը: Հիվանդանոցում նպատակ է դրված բարձրացնել նաև բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` մատուցելով բարձրակարգ բուժօգնություն: Գրիգոր Նարեկացի Բժշկական Կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով: Բուժծառայություններ տրամադրելու գործընթացում մեր նպատակն է ազգաբնակչությանը տրամադրել հասանելի բժշկական օգնություն՝ յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերելով անհատական ​​մոտեցում: Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի աշխատակազմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեր բոլոր հիվանդները կենտրոնից հեռանում են բուժված և շնորհակալ:

Գրիգոր Նարեկացի Բժշկական Կենտրոնի անձնակազմը բաղկացած է արհեստավարժ մասնագետներից: Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով և նորոգված է միջազգային պահանջներին համապատասխան: Մեզ մոտ տրամադրվում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային (ամբուլատոր-համաբուժարանական) բժշկական օգնություն: Անընդհատ կատարելագործվում է տրամադրվող բժշկական օգնության որակը, ընդլայնվում է բժշկական ծառայությունների ծավալը և ցանկը:

Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի,  ոչ պետական ուսումնական հաստատություններիհամար հանդիսանում է կլինիկական բազա: