«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը հագեցած է պրոֆեսիոնալ բուժանձնակազմով և ծննդօգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։
Այստեղ հասցրել են տասնյակ հազարավոր մանկան առաջին ճիչեր լսվել, և կյանքը հենց այստեղ է շատերի համար սկսվում ու շարունակվում։
Սրահը կապիտալ նորոգված է և հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով։
Մեր հմուտ մանկաբարձական անձնակազմը իր տարիների փորձով հացրել է վստահելի դառնալ բազմաթիվ ընտանիքներում, որակյալ ծննդօգնությունը հենց առողջ ու երջանիկ մանկության հիմքն է։
Իսկ բաժանմունքի անհատական հիվանդասենյակները հագեցած են մոր և մանկան կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։
Հետծննդյան շրջանում մայրը և նորածինը գտնվում են բաժանմունքի մանկաբարձների հոգատար հոսկողության ներքո։

Հիվանդասենյակները հարմարավետ են և եվրանորոգված, այստեղ լիակատար կարելի է ապահովել ծննդկանի և մանկան խնամքը, սնունդը, ժամանցը։
Հատուկ ուշադրություն է դարձվում մայրիկների խնամքին այն գործիքները, նյութերը, մշակման առարկաները, որով իրականացվում է խնամքը, գտնվում են բացառապես ստերիլ վիճակում: Հետծննդյան շրջանի նորմալ ընթացքի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝|
- Նորմալ քուն
- Հուզումներից հեռու միջավայր
- Մեծ նշանակություն է տրվում, թե ինչ է սնվում մայրը
- Ապահովվում է ծննդկանի ակտիվ շարժումները
- Պարբերաբար պարզաբանվում է մոր և մանկան ընդհանուր վիճակը, ինքնազգացողությունը
- Կա մշտական հսկողություն, թե ինչ վիճակում են մոր կաթնագեղձերը
Մեր մասնագետները սիրով պատրաստ են պատասխանել ձեզ հուզող ցանկացած հարցի կապված կրծքով կերակրման և փոքրիկի հետ շփումը կազմակերպելու հարցում: