#ԴԵՄՔԻ #ՁԳՈՒՄ (ֆեյսլիֆտինգ)
Այս պրոցեդուրան մաշկի թուլացած հատվածի ձգումն է, որն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով և ավելորդ թույլ մաշկի ու ենթամաշկի հեռացմամբ։
Ո՞ւմ է խորհուրդ տրվում իրականացնել դեմքի ձգում #ԴԵՄՔԻ #ՁԳՈՒՄ
Ֆեյսլիֆտինգ խորհուրդ է տրվում անցկացնել հիսունից բարձր տարիքի անձանց՝ հաշվի առնելով նրանց ապրելակերպը, դեմքի խնամված լինելը, հյուսվածքների առանձնահատկությունները, թեև, հաճախ տարիքը հարաբերական է։ Ֆեյսլիֆտինգի դիմում են նաև քառասունհինգ տարեկան անձիք։ Սակայն ֆեյսլիֆտինգ իրականացնելու համար պետք է ունենալ լուրջ պտոզ, մաշկի թուլացումներ։
Տարբերում են տոտալ՝ ամբողջ դեմքի ֆեյսլիֆտինգ և մինիֆեյսլիֆտինգ՝ դեմքի վերին, միջին և ստորին երրորդի ձգում։ Այն ի տարբերություն ֆեյսլիֆտինգի տալիս է թեթև էֆեկտ, և միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ։
դիմել ֆեյսլիֆտինգի: Ի՞նչ էսթետիկ ցուցումներ կան:
Տարիքային փոփոխությունների, էսթետիկ ցուցումների, ինչպես նաև արտաքնային կախված հյուսվածքների, մաշկի թոռամածության դեպքում։
Ի՞նչ հակացուցումներ կան:
Գոյություն չունեն կոնկրետ հակացուցումներ։ Բոլոր այն հակացուցումներն են, որոնք առկա են ցանկացած վիրահատությունների ժամանակ՝ սրտային անբավարարություն, ցանկացած դեկոմպենսացված հիվանդություններ, շաքարային դիաբետ, անոթային հիվանդություններ, արյան մակարդելիության խնդիրներ և այլն։
Ի՞նչ մեթոդով է արվում դեմքի ձգումը։
Միջամտությունը էնդոսկոպիկ և բաց վիրահատությունն է։ Էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ մաշկի կտրվածքներ չենք ունենում՝ անցքերի միջոցով են մտնում, բայց եթե առկա է պտոզի ավելցուկ միայն բաց վիրահատական միջամտություն է կատարվում։
Որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը:
Մոտ մեկ ամիս է պահանջվում լիովին կազդուրվելու համար։ Հետվիրահատական շրջանում առաջանում են կապտուկներ, այտուցներ, լիմֆոստազ և այլն․ դրան պետք է ևս հոգեբանորեն պատրաստ լինել։
Ֆեյսլիֆտինգի առավելությունները:
Ֆեյսլիֆտինգի առավելությունն այն է, որ նրան չի փոխարինում որևէ այլ ոչ վիրահատական տարբերակ։ Խոսքը ներարկումների ու թելերի մասին է։ Լավ արդյունք կարող ենք ստանալ միայն վիրահատության միջոցով։
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում դեմքի ձգման վիրահատության մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք գրել մեր էջին կամ զագահարել (010) 450 660։
Կոնսուլտացիայի համար այցելեք «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ՝ ԼՕՌ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք․ հասցե՝ Նոր Արեշ, 22-րդ փողոց, 63/1 շենք։
_________________________