Անկեղծություն, պրոֆեսիոնալիզմ եւ բուժայցելուի ցանկություններին հատկացված մեծ տեղ. այս ամենը ապահովում են պլաստիկ միջամտության ստացված արդյունքը եւ բուժայցելուի գոհունակությունը.
«Տարվա բժիշկ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում բժշկության մեջ կատարած աշխատանքի, նոր մտքերի եւ գաղափարների ներդրման համար մրցանակի է արժանացել «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ի ԼՕՌ եւ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Հայկ Բախշյանը:
«Տարվա դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ» կոչմանն արժանանալուց հետո սա Հայկ Բախշյանի հաջորդ կարեւորագույն կոչումն էր այս տարի, ինչի համար մեծ հպարտությամբ ու սիրով շնորհավորում ենք՝ ցանկանալով նոր վերելքներ:
Պլաստիկ վիրաբուժությունը օրեցոր մեծ պահանջարկ է վայելում, եւ մենք ինքներս ենք տեսնում մարդկանց կյանքի որակի բարձրացումը միջամտություններիից հետո: Այնպես որ վիրահատության դիմելիս ընտրեք պրոֆեսիոնալ մասնագետի, ով պատրաստ է ընդգծել ձեր յուրովի գեղեցկությունը եւ ոչ թե փորձում է ստանալ միանման դեմքեր. ում համար կարեւոր են ձեր ցանկությունները:
«Տարվա բժիշկ» մրցաքնակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Leave a Comment