Հունիսի 13-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Տարվա բժիշկ» ամենամյա մրցանակաբաշխությունը. պարգևներ հանձնվեցին այն բժիշկներին, որոնք 2020 թվականին զգալի աշխատանք են իրականացրել «Քովիդ 19» համավարակի դեմ, աշխատել 44-օրյա պատերազմի օրերին:
«Տարվա նվիրյալ բժիշկ» մրցանակը հայրենական բժշկության մեջ ներդրած ավանդի, անձնվեր աշխատանքի և նվիրման համար ստացավ նաև մեր կենտրոնի ընդհանուր որովայնային և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը:
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ի ողջ անձնակազմով շնորհավորում ենք մեր սիրելի կոլեգային եւ կիսում իր ուրախությունը կատարած մեծագույն աշխատանքի՝ մարդկային բազում երջանիկ կյանքերի համար:
Առողջապահությունը պետության կարևորագույն համակարգերից է և այն ուժեղ ու կենսունակ է, երբ այդ ոլորտում աշխատում են գրագետ բժիշկ-պրոֆեսորներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են ամենաազնվագույն գիտությանը:
Մրցանակաբաշխության մասին մանրամասն՝ տեսանյությում
շարունակելի…