Ի՞նչ է իրենից ներկայացնում #կոլպոսկոպիան
 Այն արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և #արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման բարձր տեղեկատվական, մատչելի, միանգամայն անվտանգ մեթոդ է, որն էականորեն բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտահարություններով կանանց հետազոտության արդյունավետությունը: Այս մեթոդը միևնույն ժամանաակ ոչ ինվազիվ է և անցավ: Կոլպոսկոպիան կատարվում է կոլպոսկոպի օգնությամբ՝ բինոկուլյար մանրադիտակով, որով հնարավոր է բազմակի խոշորացնել հետազոտվող հյուսվածքների պատկերը (5-40 անգամ ): Սարքն ապահովված է հզոր լուսավորմանբ:
〰️ Տվյալ հետազոտությունը կատարվում է ստանդարտ գինեկոլոգիական բազմոցում և տևում է 10 րոպեից մինչև կես ժամ: Հեշտոցում գինեկոլոգիական հայելիների տեղադրումից հետո հյուսվածքների մակերեսը մանրազնին ուսումնասիրվում է մանրադիտակով, պահպանելով 10-15 սմ հեռավորություն՝ անոմալ գոտիների և նորագոյացությունների հայտնաբերման նպատակով:
 Ո՞ր դեպքերում է կատարվում այս հետազոտությունը․
Կոլպոսկոպիան կիրառվում է ինչպես կանխարգելիչ նպատակով, այնպես էլ պարտադիր կերպով հետևյալ դեպքերում՝
1. Հեշտոցի պատերի և արգանդի պարանոցի անզեն աչքով տեսանելի փոփոխությունների հայտնաբերման ժամանակ:
2. Եթե կատարված բջջաբանական հետազոտության (PAP-քսուք) ժամանակ հայտնաբերվել են բջիջներ, որոնք նորմայում չեն լինում:
3. Կնոջ մոտ որևէ գինեկոլոգիական խնդիր հայտնաբերելու ժամանակ:
4.Դիսպանսեր հսկողության հետազոտությունների ժամանակ այն կանանց մոտ, որոնց մոտ հայտնաբերված է մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ):
5. Անցկացված բուժման որակի հսկում:
 Հակացուցումներ
Հետազոտման հակացուցումներ են հանդիսանում սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները յոդի և քացախաթթվի նկատմամբ:
 Նախապատրաստական միջոցառումներ
Ինչպես ցանկացած գինեկոլոգիական հետազոտությունից առաջ, այնպես էլ նախքան կոլպոսկոպիան, անհրաժեշտ է նախապատրաստվել: Միջամտության լավագույն շրջանը դաշտանի ավարտից 2-3 օր հետո է: Կոլպոսկոպիային նախորդող մի քանի օրերի ընթացքում նպատակահարմար է բացառել սեռական հարաբերությունը, ցնցուղումը և խոնավացնող գելերի օգտագործումը:

Leave a Comment