Ցանկացած պլաստիկ վիրահատությունից առաջ բժիշկը ներկայացնում է այն բոլոր կետերը, որոնք պետք է պահպանել՝ վիրահատության հաջողությունը եւ բարդությունների բացակայությունը ապահովելու համար։
 
 Վիրահատությունից 2 շաբաթ առաջ
Դադարեք ծխել։ Նիկոտինը դանդաղեցնում է վիրահատությունից հետո հյուսվածքների վերականգնման գործընթացը։ Սպիացումը 20-25%-ով դանդաղում է։ Եթե ծխելուց ընդհանրապես հրաժարվել չի ստացվում, գոնե պետք է հնարավորինս նվազեցնել նիկոտինի չափաբաժինը։
Արեւայրուք։ Ցանկացած արեւայրուք՝ սոլյարիում կամ լողափում, բերում է մաշկային ծածկույթներում քիմիական գործընթացների արագացման։ Իսկ դրանք անցանկալի են պլաստիկ վիրահատության ժամանակ։ Հետաձգեք արևային լոգանքները։
 
 Վիրահատությունից 1 շաբաթ առաջ
Մի օգտագործեք ալկոհոլ։ Բացի այն, որ ալկոհոլային խմիչքները նոսրացնում են արյունը եւ վատացնում մակարդելիությունը, կարող են նաեւ բացասաբար ազդել անզգայացնող նյութերի, վերականգնողական շրջանում այլ դեղերի ազդեցության վրա։ Այդ պատճառով վիրահատությունից 7-10 օր առաջ ալկոհոլը կտրականապես արգելված է։
Դեղեր։ Պետք է շտկել դեղերի ընդունումը։ Հանվում են բոլոր հորմոնային պատրաստուկները, հակաբեղմնավորիչ միջոցները։ Միեւնույն ժամանակ, բժիշկը Ձեզ համար ընտրում է անոթների ամրացմանը նպաստող դեղեր, ինչը Ձեզ կապահովագրի արյունահոսություններից եւ հեմատոմաներից։
 
 Վիրահատությունից 3 օր առաջ
Լավ հանգստացեք այդ օրերին, բացառեք ծանր ֆիզիզկական ծանրաբեռնվածությունը, սպորտը։ Ամեն օր լոգանք ընդունեք, դեմքի պլաստիկայի նախապատրաստվելիս` օրական երկու անգամ լվացվեք տաք, հոսող ջրով։ Կրծքի պլաստիկայի ժամանակ հրաժարվեք թեւատակերի սափրումից՝ գրգռումից խուսափելու համար։ Դեմքի պլաստիկայի ժամանակ հրաժարվեք դեկորատիվ կոսմետիկայից, քսուքներից։
 
 Վիրահատությունից առաջ` առավոտյան
Բոլոր վիրահատական միջամտություններն իրականացվում են քաղցած, որպեսզի օրգանիզմն ադեկվատ արձագանքի ընդհանուր և տեղային անզգայացմանը։ Նույնիսկ, եթե կյանքն առանց կոսմետիկայի չեք պատկերացնում, կլինիկա պետք է գնալ բացարձակ մաքուր դեմքով։ Չի կարելի օգտագործել անեւ մազի լաք։ Դեզոդորանտները, շրթներկը, եղունգների լաքը, կոնտակտային ոսպնյակները, զարդերը նույնպես ցանկալի չեն։
 
 

Leave a Comment