Հաճախ հոդերի հետ կապված բնածին խնդիրները կյանքում շատ են խանգարում մարդկանց, հատկապես երբ ժամանակի հետ բարդանում են, առաջ բերում շարժողունակության ամբողջական կամ գրեթե ամբողջական կորստի։
Նման դեպքի առնչվեցինք երկու օր առաջ, երբ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ի վասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունք դիմեց 60 ամյա բուժայցելու, ով ուներ է բնածին հոդախախտեր, արթրոզ։
Բուժման նպատակով իրականացրել ենք էնդոպրոթեզավորում (այն հոդի հատվածները իմպլանտներով փոխարինելու վիրահատություն է, որոնք առողջ հոդի անատոմիական ձեւ ունեն եւ թույլ են տալիս իրականացնել շարժումների ամբողջ ծավալը): Հիվանդի մոտ առկա էր նաեւ ոտքերի երկարության տարբերություն՝ 5,5 սմ չափով, որը նույնպես հավասարեցվել է վիրահատության շնորհիվ։ Ներկայումս բուժայցելուն հետվիրահատական փուլում է՝առաջիկա օրերին արդեն կսկսեն քայլերը քայլակի օգնությամբ, ապա ժամանակի ընթացքում՝ նաեւ ինքնուրույն։
Հոդի փոխարինումը վերջինիս ֆունկցիան վերականգնելու արդյունավետ, իսկ երբեմն էլ միակ միջոցն է, որը թույլ է տալիս զգալիորեն լավացնել կյանքի որակը: Համանման վիրահատություններից հետո հիվանդը հոդերում ցավերի մասին մոռանում է եւ ակտիվ կյանք է վերադառնում:
_________________________
Վիրահատությունն իրականացրել են՝ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ի վնասվածքաբան-օրթոպեդ, եւ Երեւանի գլխավոր վնասվածքաբան Կարեն մանուկյանը, «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ի վնասվածքաբան-օրթպեդ Սերգեյ Գուլոյանը։

Leave a Comment