Այս հիվանդությունը շատ տարածված է հատկապես կանանց մոտ, ի տարբերություն տղամարդկանց, որոնց դեպքում խնդիրը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ։

Ցիստիտով հիվանդացած մարդը գիտի, որ դրսեւորումներն այնպիսի անհարմարություններ են պատճառում, որոնք պարզապես հնարավոր չէ անտեսել։
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում, պրոֆեսիոնալ ուրոլոգ-վիրաբույժ Դավիթ Սարգսյանի մոտ մասնագիտական կոնսուլտացիա կարող եք անցնել պարզելու Ձեր խնդրի պատճառը եւ ստանալու արդյունավետ բուժում, այլապես ինքնաբուժությունը կամ ոչ ճիշտ բուժումը կարող է տալ ժամանակավոր արդյունք՝ շարունակելով պատճառել մի շարք անհարմարություններ։
Ստորեւ ներկայացնում ենք ախտանշանները որոնցով դրսեւորվում է միզապարկի բորբոքումը

  • Հաճախամիզություն (8 եւ ավելի անգամ ցերեկային ժամերին և 2-ից ավելի անգամ գիշերային ժամերին),
  • Ցավոտ միզարձակություն
  • Անընդհատ միզելու անզուսպ, հանկարծակի առաջացող ցանկութուն
  • Անմիզապահություն
  • Մեզի գույնի փոփոխություն:
ՑԻՍՏԻՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Տարբերում են սուր եւ քրոնիկ ցիստիտներ:
  1. Սուր գործընթացը 3 ամիս տեւողությամբ ընթացող ցիստիտն է, ավելի երկար տեւողության դեպքում համարվում է քրոնիկ: Այս տարանջատումը հարաբերական է:
  2. Բուժման կուրսը քրոնիկի ցիստիտի ժամանակ հաճախ երկարատեւ է, հնարավոր է տեւի ամիսներ:
 
  • Սեռական հարաբերությունից հետո առաջացած ցիստիտը կոչվում է պոստկոիտալ ցիստիտ: Այս դեպքում հեշտոցի փոփոխված միկրոֆլորան միզուկով հասնում է միզապարկ եւ առաջացնում վերջինիս բորբոքում:
 
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՉՀԵՏԱՁԳԵԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐՈԼՈԳԻ ՄՈՏ
Ինչպես նշեցինք ըստ հիվանդության ընթացքի` տարբերում ենք սուր եւ քրոնիկ ցիստիտ։ Սուր ցիստիտն առաջանում է գերսառեցումից կամ այլ ագրեսիվ «ագենտի» անմիջական ազդեցությունից։ Սկսվում է հաճախամիզություն, միզելու ժամանակ ցավն ուժեղանում է եւ դառնում մշտական։ Միզապարկի լորձաթաղանթի վերականգնման բարձր կարողության շնորհիվ բորբոքային պրոցեսների մեծ մասն անցնում է առանց որեւէ հետեւանքի։
Սակայն, եթե բուժումը ժամանակին չսկսվի, ցիստիտը կանցնի քրոնիկ ձեւի։
Քրոնիկ ցիստիտն ընթանում է հաճախակի ախտադարձերով (ռեցիդիվներով)։ Այն դրսեւորվում է այնպես, ինչպես սուր ցիստիտը, սակայն հիվանդության ախտանշաններն ավելի մեղմ են արտահայտված։ Միզապարկի քրոնիկ բորբոքման ժամանակ միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել երիկամներ եւ այնտեղ առաջացնել բորբոքային պրոցես։ Այդ իսկ պատճառով առաջին իսկ ախտանշանների դեպքում, անգամ եթե դրանք դեռ մեծ անհարմարություն չեն պատճառում հարկավոր է պարտադիր դիմել ուրոլոգի․ մասնագետը բուժման ընթացքում մանրէասպան դեղամիջոցների հետ մեկտեղ կարող է կիրառել համապատասխան սինթետիկ դեղամիջոցներ, որոնք հավասարապես արդյունավետ են եւ՛ սուր, եւ՛ քրոնիկ ցիստիտի դեպքում։ Թեպետ քրոնիկ դարձած դեպքում հիվանդության դրական ելքն ավելի քիչ հավանական է, քան սուր ցիստիտի դեպքում, այնուամենայնիվ բավարար արդյունքներ կարող են ստացվել կոմպլեքս բուժումից եւ նախատրամադրող գործոնների (օրինակ` անընդհատ սառեցումը) վերացումից հետո։ Ինչպես սուր ցիստիտի դեպքում, այստեղ նույնպես բուժումը անցէ կացվում հակամանրէական դեղամիջոցների հանդեպ միկրոֆլորայի զգայունությունը ստուգելուց հետո։

Leave a Comment