կոտրվածքներ
հոդախախտեր
ցնցումներ
ձգումներ
պատռվածքներ
երկարատև ճնշման համախտանիշներ
սալջարդեր
վերքեր
Վերը նշված խնդիրները այն շրջանակն են, որի բուժմամբ զբաղվում է վնասվածքաբանությունը։
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքը զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի արատների, ինչպես նաեւ բոլոր տեսակի վնասվածքների ախտորոշմամբ եւ բուժմամբ:
Բաժանմունքում իրականացվում է թիմային աշխատանք՝ կենտրոնի պրոֆեսիոնալ վնասվածքաբան-օրթոպեդների եւ բաժանմքունքի ղեկավար՝ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։