Եթե մայրը սնվում է փաչավոր եւ ճիշտ, երեխան արագ վարժվում է մոր սննդակարգին:

Այսպիսով կարեւոր սննդամթերքներ, որոնցով պետք է սնվի մայրը՝ փոքրիկին առողջ եւ ամուր մեծացնելու համար:

 Կալցիում
Հղիության ու կրծքով կերակրելու շրջանում մորը շատ կալցիում է հարկավոր, որ երեխայի ոսկրային համակարգն արագ զարգանա: Չպետք է վախենալ, որ կրծքով կերակրելը մոր օրգանիզմը կզրկի կալցիումից: Նորագույն ուսումնասիրություններն ապացուցել են, որ կրծքով կերակրելն իրականում պաշտպանում է մոր ոսկորները օստեոպորոզից (ոսկորների բեկունություն): Քանի որ կաթնամթերքները կալցիումով ամենահարուստն են, կերակրող մայրը պետք է սննդի մեջ օգտագործի պանիր, մածուն, յոգուրտ, եթե ալերգիա չունի դրանց նկատմամբ և լավ է մարսում:

 Երկաթ
Այն անհրաժեշտ է հեմոգլոբինի գոյացման համար
Կերակրող մայրը պետք է սնվի երկաթով հարուստ սննդով: Երկաթով հարուստ են որոշ մսամթերքներ (երիկամներ, լյարդ, սիրտ), ձուկը, թռչնի միսը: Օրգանիզմում երկաթի յուրացումը հեշտացնելու համար միաժամանակ պետք է սնվել նաեւ C վիտամինով հարուստ սննդով (օրինակ` մրգերի, մասուրի, սեւ հաղարջի, նարնջի հյութեր): Այսպես` մսեղեն ուտելուց հետո անհրաժեշտ է լոլիկի հյութ խմել:

 Բավարար հեղուկ
Կրծքով կերակրող մայրը պետք է այնքան հեղուկ խմի, որքան անհրաժեշտ է նրա ծարավի զգացումը բավարարելու համար: Կերակրելուց առաջ մայրը պետք է ջուր (սա ոչ կալորիական լավագույն հեղուկն է) կամ հյութ խմի, որ ծարավ չզգա: Մայրերից շատերն օրվա ընթացքում մոտ 8 բաժակ հեղուկ են խմում: Չի կարելի օգտագործել կոֆեին պարունակող սուրջ, մուգ թեյ եւ ալկոհոլային խմիչքներ:

 Կաթի մեջ անցնող անցանկալի նյութեր
Երեխաների մի մասը մոր որոշակի կերակրատեսակների նկատմամբ գերբարձր զգայունություն ունի: Վնասակար ազդեցություն ունեցող նյութերը կաթի միջոցով անցնում են երեխային եւ ազդում նրա վրա, մոր` այդ սնունդն ընդունելուց 9 ժամ անց: Պետք է փնտրել ու գտնել փոքրիկի անհանգստության պատճառները: Դրանք կարող են լինել`
Կոֆեին պարունակող մթերքներ: Ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, սուրճի, թեյի ու մրսածության դեմ կիրառվող մի շարք դեղեր, որոնք պարունակում են կոֆեին:

Leave a Comment