«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ախտորոշիչ ծառայությունները համալրվել են համակարգչային տոմոգրաֆիայի (CT scanner) լավագույն սարքավորումներից մեկով։
Նորագույն ծրագրային հնարավորությունը թույլ է տալիս ստանալ պատկերի բարձր որակ․ դրանք ավելի մանրակրկիտ են, քան ռենտգենոգրաֆիայի դեպքում, սարքն առանձնանում է սկանավորման բարձր արագությամբ։
 Այսուհետ մեր կենտրոնում համակարգչային շերտագրության շնորհիվ կարող եք իրականացնել հետևյալ հետազոտությունները․
  • Գլխուղեղ
  • Քթի հարակից խոռոչներ
  • Քունքոսկր
  • Պարանոց
  • Կրծքավանդակ
  • Կրծքավանդակ /COVID-19-ի ախտորոշման համար/
  • Որովայն
  • Փոքր կոնք
  • Ողնաշար
  • Ոսկրերի դենսիտոմետրիա
  • Հոդեր