«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ի ԼՕՌ, ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ բաժանմունքում իրականացվում է թե՛ մեծերի և թե՛ երեխաների բուժօգնություն։ Կատարվում են ժամանակակից բժշկությանը համապատասխան պլաստիկ վիրահատություններ, որոնց էսթետիկ տեսքն ու բուժայցելուի գոհունակությունը երաշխավորում ենք։
Բաժանմունքի ծառայություններն են՝
- Ռինոպլաստիկա (քթի պլաստիկ վիրահատություն)
- Սեպտոպլաատիկա (քթի միջնապատի վիրահատություն)
- Օտոպլաստիկա (ականջների պլաստիկա)
- Բլեֆարոպլաստիկա (կոպերի վերին/ստորին ավելորդ ճարպի, մաշկի և կախված կամ թուլացած մկանի հեռացում)
- Բիշէկտոմիա (թշի ճարպամարմինների հեռացում, որով ընդգծվում է դեմքի օվալը)
- Դիմածնոտային շրջանի նորագոյացությունների հեռացում
- Ատամնապահպանողական վիրահատություններ (ապէկտոմիա)
- Իմաստության ատամների, ատիպիկ տեղակայված ատամների հեռացում
- Մանկական ծառայություններ
- Ատամի (կաթնատամի) բուժում/հեռացում ընդհանուր անզայացման պայմաններում
- Լեզվի, վերին շրթունքի սանձիկի պլաստիկա