«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-ում ընդհանուր, որովայնային և ռեկոնստրոկտիվ պլաստիկ վիրաբուժության կենտրոնը տարածաշրջանում հանդիսանում է բարդ և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման առաջատար: Վիրահատությունները կատարվում են ինչպես բաց այնպես լապորասկոպիկ եղանակներով։ Նշենք, որ լապարասկոպիկ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնութագրվում են հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով և աշխատունակության արագ վերականգնմամբ։